ԺԱՄԱՆԱԿՆ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ
Փարիզյան Սուրճի համը

Մեր գործունեության ցիկլը սկսվում է հատընտիր կանաչ սուրճի ներկրմամբ` Եթովպիայից, Կոստա-Ռիկայից, Հոնդուրասից և մի շարք այլ երկրներից` հայտնի իրենց բարձրորակ Արաբիկա և Ռոբուստա սուրճի տեսակներով: Մինչ ՀՀ ներմուծումը` սուրճի հատիկները անցնում են զատման երկու փուլ: Այս եղանակով մեր փաթեթավորված սուրճը պարունակում է հատընտիր և մեծ տրամագիծ ունեցող սուրճի հատիկներ:

Պատրաստի արտադրանքը առաքվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր վաճառակետեր, ՀՀ բոլոր մարզեր, ինչպես նաև վաճառվում է մեր մասնագիտացված  խանութներում: «Փարիզյան Սուրճ»-ը նաև արտահանվում է ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնություն:

Աշխարհի լավագույն սուրճերի տեսակները մեկ անվան տակ

  • Բոլորը
  • Կապսուլային
  • Փարիզյան
  • Գրամով
  • Լուծվող
  • Հավաքածուներ

«Փարիզյան Սուրճ» ՍՊԸ-ը զբաղվում է պրեմիում կարգի սուրճի արտադրությամբ` սկսած 1995 թվականից: Ավելի քան 20 տարիների գործունեության ընթացքում մենք հասցրել ենք գրավել բազում հաճախորդների սրտեր մեր բարձրորակ արտադրության շնորհիվ: Մեր ծառայությունների շրջանակը ներառում է B2C, B2B և HoReCa ոլորտները:

Արաբիկա սուրճի հատիկները բովվում են մինչ իրենց միջին աստիճանի հասնելը: Սուրճի որակը և համային բարձր չափանիշները ապահովելու համար կարևոր է այն բովելուց հետո պահպանել հատուկ նախատեսված վայրում: Հետևելով այս չափորոշիչներին՝ մենք պահպանում ենք սուրճի լավագույն բույրը և որակային հատկանիշները:

Գնիր Փարիզյան Սուրճ

  • Մեծ տեսականի
  • Բարձր որակ
  • Անուշ Բույր

Հետադարձ կապ

    hy
    ԴԵՊԻ ՎԵՐ