Մեր Մասին

Պրեմիում Սուրճի Տեսականի

Ընկերության արմատները սկիզբ են առնում հեռավոր 1952 թվականից, երբ Գուրգեն Գործունյանը տեղափոխվեց Կամերուն` իր հետ ունենալով ընդամենը պարտքով վերցված 20.000 ֆրանկ: Նա և իր ֆրանսիացի ընկերը որոշեցին հաստատել իրենց սեփական գործունեությունը: Հինգ տարիների ընթացքում նրանք կառուցեցին “Les Etablissements Gortzounian” ընկերությունը, որը գործունեություն էր ծավալում սուրճի ոլորտում: 40 տարիների ընթացքում Գործունյանների ընտանիքը դարձավ Կամերունի խոշորագույն արտահանողը՝ հսկելով  Կամերունի սուրճի արտադրության ավելի քան մեկ երրորդը: Տարիներ անց Վալերի Գործունյանը՝ Գուրգեն Գործունյանի դուստրը, շարունակեց ընտանեկան բիզնեսը, 1995 թվականին հիմնելով «Փարիզյան Սուրճ» առաջին  խանութ-սրճարանը և աղացած ու փաթեթավորված սուրճի արտադրությունը, ստեղծելով 20 աշխատատեղ: Սրճարանը  դարձավ վայր հաճելի ժամանակ անցկացնելու և բարձրորակ սուրճ ըմպելու համար, իսկ փաթեթավորված հատընտիր սուրճը գրավեց այդ առույգացնող ըմպելիքի սիրահարների սրտերը:

Մեր աշխատանքը սկսվում է  առաջին կարգի սուրճի ներմուծմամբ՝ Եթովպիայից, Կոլումբիայից, Կոստա-Ռիկայից, Հոնդուրասից, Կամերունից և մի շարք այլ երկրներից, որոնք հայտնի են իրենց Արաբիկա և Ռոբուստա տեսակներով։

Մենք գնում ենք միայն լավագույն սուրճը, քանի որ գնահատում ենք մեր հաճախորդների վստահությունը և կարևորում երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված հեղինակությունը։

Մենք խստագույնս հետևում ենք մեր աշխատանքի յուրաքանչյուր փուլին, քանի որ տեխնոլոգիաների մանրակրկիտ պահպանումն է ապահովում սուրճի բույրը և համը : 

2020 թվականին արտադրությունը տեղափոխվեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած և ավելի մեծ գործարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Մոտ ապագայում արտադրության ամբողջ ընթացքին սպառողը կկարողանա ծանոթանալ մեր կողմից կազմակերպված գործարանային էքսկուրսիայի ընթացքում։ 

Մեր ընկերությունը չի սահմանափակվում ձեռք բերված հաջողություններով, և դրա օրինակն է նրբահամ լուծվող սուրճի նոր արտադրությունը, լավագույն կակաոյի փոշին Կոտ դ’Իվուարից և էլիտար կապսուլային սուրճերը: Մեր հիմնական հարստությունը մեր հաճախորդներն են, ովքեր սկսում են իրենց օրը Փարիզյանի մեկ գավաթ անուշաբույր սուրճով: 

  • Հասցե Կոտայքի մարզ,
    գ. Ձորաղբյուր,
    Ազատության փ. 1/1
  • Հեռախոսահամար +(374) 10 581199
  • Էլ հասցե info@lecafedeparis.am
  • Աշխ. ժամեր Երկ - Ուրբ
    9:00 - 17:00
hy
ԴԵՊԻ ՎԵՐ